«ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել Է, թե Հայաստանում շաքարավազ ներմուծող տասնյակ ընկերություններ կան։


«ՉԻ» - Մի շտապեք մեղադրել Արմեն Ալավերդյանին թե իբր նա կամ լավ   չի   տիրապետում   իրավիճակին, կամ դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը։ Ըստ երևույթին իրականում բոլորովին այլ բան է տեղի անեցել։ Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկնրություններ» անունով ՍՊԸ է գրանցել, և հիմա եթե որևէ մեկը որևէ պաշտոնյայի հարցնի, թե ո՞վ է շաքարավազ ներկրում Հայաստան, վերջինս հանգիստ կարող է պատասխանել՝ «տասնյակ ընկերություններ»։
Սա, ի դեպ, մենաշնորհների դեմ պայքարի շատ արդյունավետ մեթոդ է։ Մնում է, որ Բարսեղ Բեգլարյանն էլ «Ով ասես» անունով մի ՍՊԸ գրանցի ու սկսի դրանով բենզին ներկրել և կարող ենք արձանագրել, որ մենաշնորհների թեման փակված է։ Իսկ եթե հարցին ավելի արմատական ւուծում տրվի, և «Ալեքս գրիգը վերանվանվի «Սռողջ մրցակցություն», հաստատ կարող ենք պնդեք, որ ներքին շուկայում գերակշռում է առողջ մրցակցությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել