Ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե ասեմ Տեղ-Գորիս-Սիսիան ճանապարը, մեքենայի համար նախատեսված, Արցախ գնացող միակ ուղղին է: Իմ կարծիքով որպես նորություն չի դիտարկվի նաև այն փաստը, որ այդ ճանապարհը ռասմաստրատեգիական է:
Այդ ճանապարհը շատ ժամանակ ծածկված է լինում թանձր մարախուղով, տեսանելիությունը 20 սանտիմետրից ավելին չի լինում: Հույս ունեմ, որ դրա մասին Սյունիքի մարզպետը, այդ ճանապարհը սպասարկող ճանշինի պետը և կապի տրանսպորտի նախարարը գիտեն, եթե չգիտեն ուրեմն իրենց պաշտոններն անիմաստ են զբաղեցնում, իսկ եթե գիտեն ու ճանապարհին առկա չեն գծանշումներ, մայթեզրերին չկան լույսային անդրադարձիչներ (ատրաժածել), գործ ունենք պաշտոնական դիրքի չարաշահման և գործի թերի կատարման հետ:
Լա°վ, իսկ ո°ւր է ՃՈ-ի գծանշումների բաժնի պետը:
Թվով 4 կառույցներ թերանում են իրենց աշխատանքում, իսկ 0 տեսանելիության պայմաններում վթարները, ճանապարհից շեղվելը և ձորը գլորվելը շատ հավանական են դառնում:
Մեքենան այդ ճանապարհին կանգնեցնել ու սպասել մինչև իրավիճակը կփոխվի հնարավոր չէ, որովհետև դիմացից եկող մեքենան ուղղակի կարող է բախվել քեզ:
Հույս ունեմ այդ 4 կառույցների ղեկավարներն իրավիճակն ի գիտություն կընդունեն ու շատ արագ բացերը կշտկվեն: