Եթե Հայաստանի Հանրապետությունում ընտրելը իրավունք է. քաղաքացին ինքն է որոշում՝ մասնակցի ընտրություններին, թե ոչ, ուրեմն էդ դեպքում ինձ հետաքրքրում ա մի հարց (քաղաքացիական կյանքով ապրողների պարագան էլի հասկանալի ա. մարդը կարա գնա ընտրության կամ չգնա, իր կամքն ա՝ բացառությամբ որոշ պարզ ու հասկանալի դեպքերի)... Հետաքրքիր ա, եթե զինված ուժերում ծառայող զինվորը չի ուզում գնալ ընտրատեղամաս ու քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին, էդ դեպքում ինչ-որ մեկը հաշվի առնո՞ւմ ա մարդու ազատ կամարտահայտվելու սկզբունքը, թե՞ բոլորը մի մարդու պես գնում ու (ում համար երջանիկ, ում համար դժբախտ պատահականությամբ) նույն մարդուն են ընտրում..
Ամեն դեպքում, ես երբեք չեմ հանդիպել զինվորի, ով ասած լինի. «Չեմ ուզել, չեմ գնացել ընտրության, իմ ձեռը չի՞...»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/baroyan1/posts/479911208712674
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել