Վերջերս կարդացած ամենաուշագրավ հոդվածներից մեկը հայերեն լեզվով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: 
10 տարվա գործունեության ընթացքում Facebook սոցիալական ցանցը դարձավ առաջատարն աշխարհի 137-ից 127 երկրներում, որոնց համար նման վիճակագրությունը հասանելի է:
Արդեն 1 միլիարդ օգտատեր ունեցող FACEBOOK-ը մոտ 1 տարի առաջ սկսեց գրավել այնպիսի երկրների շուկաները, ինչպիսիք են Հայաստանը, Կիրգիզյան, Վիետնամը և Լատվիան: Հիշեցնեմ, որ նշված երկրներում մոտ 1 տարի առաջ նախընտրում էին այլ սոցիալական ցանցեր:
Եթե համեմատենք հեռավոր 2009 թվականի հետ, ապա պետք է նշել, որ այն ժամանակ FACEBOOK-ը մրցակցում էր ավելի քան 10 այլ սոց. ցանցերի հետ (տվյալները` www.vincos.it), իսկ 2012 թվականի դրությամբ շուկայում իրենց դիրքերը կարողացան պաշտպանել դրանցից միայն 5-ը QZone (ՉԻՆԱՍՏԱՆ), Вконтакте и Одноклассники (Ռուսաստան և ԱՊՀ ), Cloob (Իրան) և իհարկե նաև Facebook-ը:
FACEBOOK-ի կողմից դեռ «չգրավված» երկրներում կարող ենք առանձնացնել Ռուսատանը: Այս երկրում չկա պետական որևէ սահմանափակում՝ ի տարբերություն Չինաստանի և Իրանի, որտեղ գործում է պետական ցենզ, որով FACEBOOK-ը փաստացի արգելված է: Չնայած FACEBOOK-ի` Ռուսաստանի հետ աշխատելու ջանքերին, այդ երկրի օգտատերերը նախապատվությունը դեռևս տալիս են հայրենական նախագծեր հանդիսացող Вконтакте և Одноклассники սոց. ցանցերին: Այս տենդենցը նկատվում է նաև Google և Yandex որոնողական համակարգերի մոտ, որոնցից նախապատվությունը նույնպես տրվում է հայրենականին, իսկ e-mail-երի տրաֆիկի մեծ մասը բաժին է ընկնում www.mail.ru ընկերությանը` Gmail և Yahoo ընկերությունների հետ համեմատած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել