Elq.am-ը գրում է.
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինիների համտեսի երեկո, որի ընթացքում ներկայացվեց հայկական գինեգործության հազարամյա պատմությունն ու հայկական գինիների լայն տեսականին: Երեկոյի կազմակերպիչներից մեկի՝ գինեգործ Վահե Քյուշգերյանի խոսքով, որոշ չափանիշներով հայկական գինիները մրցակցությունից վեր են. այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Մի քանի բան կա, որով գերազանցում ենք այլ գինեգործ երկրներին, այդ թվում՝ բարձր այգիներով, հրաբխային հողերով, հայկական մեր տեսակներով: Այսինքն, եթե մենք 6,000 տարի գինի ենք պատրաստում, պատճառ կա, չէ՞»: Քյուշգերյանի խոսքով, հայ գինեգործության համար ԱՄՆ-ի շուկան առավել հեռանկարային է, եւ հենց այս ուղղությամբ պետք է զարգանա հայկական գինիների արտահանումը. «Միացյալ Նահանգները մեզ համար, իմ կարծիքով, ամենակարեւոր շուկան է։ Թեեւ շատերը համարում են Ռուսաստանն ավելի կարեւոր շուկա, ես համաձայն չեմ, քանի որ ամերիկյան շուկան, ամերիկյան սպառողները շատ ավելի պատրաստակամ են նոր գինիներ գնել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ