Ստրատեգիական նշանակության տարածքների կորուստը ՀՀԿ-ի կողմից նման պրիմիտիվ արդարացումներով ներկայացնելը արդեն ցինիզմի գերագույն աստիճանն է և անճարակության մարմնացումը։ Եվ այս անճարակներին են սպասարկում հեռուստաալիքներն իրենց աշխատակազմով, բանակն իր սպայական անձնակազմով, պետական բոլոր օղակներն իրենց լծակներով, կեղծ ընդդիմությունն իր անբարոյականությամբ։ Այս ամենից հետո ինձ նման մարդու մոտ մի պարզ հարց է ծագում՝ ինչու՞ եմ ես փորձում փոխել այս իրականությունը այնպիսի մի հասարակության համար, ով անճարակների ստրուկն է։ Ինձ նման կինը միայն արժանապատիվ հայի համար է արժանի գնալ զոհողությունների, որն այսօր Հայաստանում մի փոքր մաս է կազմում ցավոք։ Բոլորը համակերպվել են այս իրականության հետ, անզգայացել և բթացել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/510725169111091?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1463838463326598
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել