Իմ համեստ կարծիքով, Րաֆֆու հաղթանակին հավատացող շատերի մոտ ուղղակի երազանքներ են։ Անգլիացիներն ասում են wishful thinking, այսինքն՝ ցանկությունների վրա հիմնված մտածելակերպ ու տրամաբանություն։ Րաֆֆու հիմնական ընտրողները, սաղս էլ լավ ենք հասկանում, մտավորականությունն է ու կրթված մասսան։ Ի դեպ, լիքը հենց տենց մարդ գիտեմ իր պոտենցիալ ընտրողներից, ովքեր զզված են ներկայից, բայց Րաֆֆուն չեն ընտրի, որտև արևմտամետ է։
Իսկ ո՞նց եք կարծում, ավանցի ընկերներս, ովքեր Ստյոպին չընտրեցին, որտև թեկնածուին անձամբ բուկլետ բաժանելը «պալոժ չի», կընտրե՞ն քաղաքով մի շաբաթ զբոսնող Րաֆֆուն։ Ով փոխանակ Արա Ասլանյանին դատի տա սքեչերի համար, իրա փեյջում էդ սկեչերը շեյռ ա անում։ Կամ Երևանի բերդի վերջին կտորն ավիրող Գլենդել հիլսի բնակիչները Րաֆֆուն կընտրե՞ն։ Իսկ միջնադարյան խաչքարների վրա «Mukik Love» գրողնե՞րը։ Իսկ չինովնիկների հսկա բանակն՝ իրենց ընտանիքներո՞վ։ Իսկ ոստիկաննե՞րը։ Իսկ չեբուռաշկաներն ու այլո՞ք։ Իսկ էն 58 տոկոսից, որ «Դժվար ապրուստ» է նայում փռայմ թայմին, քանի՞ տոկոսը Րաֆֆուն կընտրի։
Լավ, ասենք, էդ ամեն ինչից զատ, Րաֆֆին դաժե էշ–էշ խոստումներ չի տալիս։ Ո՛չ ասեց, որ թոշակներն 8 անգամ աճելու են, ո՛չ ասեց, որ Ղարաբաղի հարցն ա մի տարում լուծելու, ո՛չ մի բան, ոչ նույնիսկ ամեն կնգա ամուսին ա խոստանում, ամեն տղուն էլ՝ ուկրաինուհի կնիկ։ Հետն է մի կոպեկ փող չտվեց, բա հույսերով ապրողներիս հետ տենց դաժան կարելի՞ ա։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/596331557060036
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել