Լրատվական կայքերում հրապարակված ԱՎԾ պաշտոնական տվյալներից երևում է, որ ապրիլին ՀՀ արդյունաբերության ծավալները կրկին աճ են գրանցել և դրա ինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 113.2%:
Հատկանշական է, որ հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն ավելացել է 10.0%-ով, իսկ 2 տարվա ընթացքում աճը կազմել է 14.6%:
Հարկ է նշել, որ վերը նշվածը տեղի է ունենում այն պարագայում, երբ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքի, այս ոլորտում գործերը այնքան էլ լավ չեն: Մասնավորապես Ռուսաստանում ապրիլին զուտ խորհրդանշական աճ (0.5%) արձանագրվեց՝ նախորդ ամիսների անկման փոխարեն: Սակայն հունվար-ապրիլի ամփոփիչ ցուցանիշը «մինուս» նշանով էր՝ - 0.1%: ԵՏՄ անդամ մյուս պետություններում պատկերը նույնն է: Ղազախստանում արդյունաբերական արտադրանքի անկումը մեկ տարվա ընթացքում կազմել է 1.4%, Բելառուսում՝ 2.5%, Ղրղզստանում՝ 26.9%: