Թուրքիայի խորհրդարանում այսօր հնչել են բավականին ուշագրավ հայտարարություններ, որոնք հեռուն տանող նպատակներ ունեն:
Թուրքիայի խորհրդարանում, իշխող ԱԶԿ-ի խմբակցության նախագահ Բյուլենթ Թուրանը հայտարարել է, որ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը գործում է Քանդիլիից եկող հրահանգներով: Այս հայտարարությունը Թուրանը կատարել է HDP-ի խմբակցության փոխնախագահ Սիրրի Սյուրեյյայի ելույթին ի պատասխան, որտեղ քուրդ պատգամավորը քննադատում էր վիճահարույց սահմանադրական փոփոխությունը:
Քանդիլին, ինչպես գիտեք համարվում է PKK-ի ռազմաքաղաքակն կենտրոնը և PKK-ի բոլոր գործողությունները ղեկավարվում են Քանդիլիից: Փաստորեն ԱԶԿ-ի խմբակցության ղեկավարի շուրթերով մեղադրանք առաջադրվեց HDP-ին, ըստ որի այն ղեկավարվում է մի բուրգից, որտեղից ղեկավարվում է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող PKK-ն: Փաստացի Թուրքիայի խորհրդրարնում տեղ ունեցող, քրդամետ Ժողովրդա-դեմոկրատկան կուսկացությունը և Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող և նրա գործունեությունը արգելված Քրդական բանվորական կուսակցությունը դրվեցին նժարի միևնույն կողմում: Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, որոնք իմ կարծիքով կբերեն թուրք-քրդական հակամարտության արյունալի փուլին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել