Շատ ժամանակ քաղաքական գործիչները խոսում են հանրային դաշտում առկա թրենդային թեմաներից: Դիցուք` ակտուալ է Իսլամական պետության կողմից ԱՄՆ զինվորների մահատժի հարցը: Քաղաքական գործիչները ամենատարբեր առիթներով՝ բրիֆիգների, լրագրողների հետ հարցուպատասխանի, Աժ նիստերի ժամանակ խոսում են դրա շուրջ: Պատահում են այնպիսիները, ովքեր ընդհուպ մինչև Իվետայի ոտքերն են քննարկում: Ինչևէ...

Ամենատհաճը, երբ իշխանակնները հանրության կողմից անընդհատ քննարկվող՝ պետական գողոնը բյուջե հանձնելու թեմայի շուրջ հանդգնում են կարծիք հնչեցնել ու ճմրթած թերթի հայացքով քննադատել երևույթը: Այ օրինակ մուլտի միլիոնատեր, ղումարբազ, կազինոների մշտական հաճախորդ համահայկական թալանչի Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում նշել է.«Եթե մտադրվել եք պատասխանատվության ենթարկել թալանչիներին, ապա իմացե՛ք, որ այդ թալանչիները կվերցնեն իրենց հարստությունն ու կհեռանան երկրից` իրենց հետ տանելով այն կապիտալը, որ թալանել են ժողովրդից»: Ինչպես նաև .«Եթե մենք թացը չորի հետ ենք խառնում, կապիտալի արտահոսք կունենաք»:

Երևույթն աննախադեպ չէ: Յուրաքանչյուր իրեն հարգող իշխանական բոսյակ, ինչպիսին այս մեկն է, տեսախցիկների առաջ խոսում է պետական բյուջեն թալանելու արատավոր սկզբուքի մասին: Ցանկացած կայացած թալանչի պարտավոր է շաբաթվա մեջ մեկ երկու անգամ դատապարտել երևույթը: Դե ժողովուրդը մի խոսք ունի չէ՞ գողն առաջինն է գոռում բռնեք գողին:

Այվազյանը քոթակի կարիք ունի: Բաց տեքստով հաթաթա է տալիս իրեն մարդ դարձրածներին. «եթե ինձ կպնեք կապիտալս կվերցնեմ ու կգնամ»: Մեկը չկար հարցներ հարգելի՛ պարոն, արդեն մեկ տասնամյակ, պետական լափամանին բավականին մոտ կանգնած լինելով. Հայաստանը ամեն հնարավոր ձևով կտրել տարել ես, շալակել ու կրել ես տքնաջյանորեն, հետո էլ փողերը ներդրել ես Վրաստանում, ինչ որ բիզնեսներ ես հիմնել: Բա դու չե՞ս մտնում քո նշած թալանչիների ցուցակի մեջ:

Հայաստանը սարքել ես ցոգոլի ծառ, ամեն գիշեր մտնում ես «խալխի բախչա» թալանել է որ թալանում ես հերիք չէ, մի հատ էլ կոլեգա թալանչիներիդ ես մատնացույց անում ու խոսում քեզ հոգեհարազատ փիս փիս երևույթների մասին: Ամոթը գոնե գիտեք ինչ է՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել