ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ոչ այնքան ադրբեջանամետ քաղաքական գործիչ է, որքան հակահայկական կամ ավելի կոնկրետ՝ հակաարցախյան: Դա այնքան էլ նույն բանը չի, և «գաղտնիքը» նրա իսպանացի լինելն է: Իսպանիան ոչ միայն տասնամյակներով դիմագրավել է Բասկյան ազատագրական շարժմանը, այլև այսօր՝ Կատալոնական անջատականությանը: Դա, իր հերթին, նշանակում է, որ դոն Պեդրոն պետք է ամեն ինչ անի, որպեսզի արցախյան անջատականությունը չդառնա նորմ՝ ընդունելի արևմուտքում, իսկ ադրբեջանական խավիարն ընդամենը համեմունքի դեր է կատարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: