Tert.am-ը գրում է.

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը սկսել է ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ՝ կառավարությունը: ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ պայքարը նորություն չէ, առաջնահերթ է, օրակարգային:

«Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ կառավարությունն ավելի ճկուն քայլեր պետք է կատարի»,- նշեց իշխող խորհրդարանական մեծամասնության ղեկավարը՝ հավատացնելով, որ արդյունքները հանրությունը կտեսնի:

Հարցին՝ ինչո՞ւ հանկարծ Հովիկ Աբրահամյանը նման պայքար սկսեց, երբ օրենքը մշտապես շրջանցվել է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Օրենքը միշտ եղել է, պետք է հավասար լինի բոլորի համար,ու եթե եղել են դեպքեր, երբ օրենքը շրջանցվել է, պետք է չբավարարվենք, ավելի խիստ պայմաններ դնենք, որ օրենքը հավասար լինի բոլորի համար: Պետք է մի քիչ համբերենք, մեկ-երկու ամիս հետո այդ փոփոխությունները պետք է որ զգացվեն: Որևէ տեղ, որևէ երկրում նման ռեֆորմատիվ փոփոխությունները, միանգամից, արագ կատարվող, որևէ արդյունքի չեն հասցրել: Դա բավական ռիսկային է, վտանգավոր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել