Ադրբեջանցիների հայատացությունն ու հակահայ քաղաքականությունը թեև համակարգված կերպով դրսևորվել սկսվեց 1918 թվից սկսած, սակայն նրանց հայամերժ ու հայահալած ինքնությունը բազում դրսևորումներ է ունեցել նաև մինչև 1918 թվականը: Այս առումով հատկապես առանձնանում են 1905-06 թվականներին Բաքվում և Ելիզավետպոլի նահանգում հայերի կոտորածները, որոնց զոհ գնացին հազարավոր հայեր:Հետագայում դրանց տպավորության ազդեցության տակ ադրբեջանցի հայտնի կին գրող Ում-Էլ-Բանինը, որի մանկությունը անցել է Բաքվում, «Կովկասյան օրեր» գրքում հիշում է. «Տոնական օրերին մենք խաղում էինք հայերի սպանդ, խաղ, որը գերադասում էինք բոլոր մյուսներից: Մեր ռասիստական կրքերով արբեցած՝ մենք զոհաբերում էինք Թամարին (մոր կողմից հայուհի) մեր ատավիստական ատելության զոհասեղանի վրա: Սկզբում մենք քմահաճ կերպով նրան մեղադրում էինք մուսուլմանի սպանության մեջ և անմիջապես գնդակահարում, մի քանի անգամ իրար հետևից, որպեսզի վերաթարմացնեինք հաճույքը: Հետո պոկում էինք նրա անդամները՝ լեզուն, գլուխը, ներքին օրգանները, որոնք շպրտում էինք շներին, որպեսզի արտահայտեինք արհամարհանք հայկական մարմնի նկատմամբ»:
Այսպիսի խաղերով դաստիարակված ազերները հետագայում պետք է դառնային Ադրբեջանի ղեկավարներն ու զինվորները և շարունակեին իրագործել պատմության մեջ ամենահրեշավոր բարբարոսությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



