Սիրիայում և Լիբիայում ուժային օպերացիաները բացառվում են, ՆԱՏՕ-ն կարող է ունենալ միայն աջակից դեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
«Սիրիայում և Լիբիայում անմիջական ուժային օպերացիաները բացառվում են: ՆԱՏՕ-ն կարող է միայն աջակից դեր խաղալ, օրինակ օգնություն ցուցաբերել Լիբիայի ափերի մոտ ԵՄ ծովային օպերացիաներին»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է սիրիական կարգավորմանը, ապա Քերրին ընդգծել է, որ ԱՄՆ-ն այսօր իր ողջ ջանքերն է գործադրում, որպեսզի կողմերին բերի բանակցությունների սեղանի շուրջ և պայմաններ ստեղծի, որպեսզի նրանք կարողանան հասնել անկեղծ պայմանավորվածության:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/19/syria/2025482
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



