Artsakhpress.am-ը գրում է.

ԱՄՆ Միչիգան նահանգում երեխաները շուտով կուսուցանեն Հոլոքոստի և 1915-ի Հայոց ցեղասպանության մասին` ըստ նահանգի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդունած նոր օրինագծի:

 Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ին, Սենատի հաստատմանն օրինագիծը ներկայացրել էր նահանգի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Քլինթ Կեստոն: Չորեքշաբթի ընդունված օրինագծի համաձայն` նահանգապետ Ռիկ Սնայդերը պետք է 15 հոգուց բաղկացած հանձնաժողով ձևավորի ցեղասպանության կրթության կազմակերպման համար:

Նշվում է, որ դպրոցական ծրագրում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն 8-12-րդ դասարանի երեխանների համար:

Ըստ օրինագծի` դասընթացները տեղեկություն կներկայացնեն նաև Դարֆուրի, Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի կոտորածների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել