Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) պաշտոնապես հայտարարել է կուսակցության նախագահի թեկնածուի անունը, նա վարչապետի ամենահավանական թեկնածու տրանսպորտի , կապի և ծովագնացության նախարար Բինալի Յըլդըրըմն է:
ԱԶԿ-ի մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Յիլդիրիմի թեկնածությունը որպես կուսակցության ղեկավար առաջադրվել է կուսակցության գործադիր խորհուրդի կողմից, որն անցել է միաձայն քվեարկությամբ: Յըլդըրըմը իր առաջին ելույթը որպես կուսակցության նախագահի թեկնածու սկսել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ էլ ավելի կոշտ պայքարելու հայտարարությամբ:
«Մենք կհեռացնենք այս անեծքը Թուրքիայի գլխից», - ասել է Յըլդըրըմը ՝ նկատի ունենալով PKK-ին:
Մայիսի 22-ին կուսակցության արտահերթ համագումարում արդեն կառաջադրվի Յըլդըրըմի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Յըլդըրըմը համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: 2014թ. -ին պարտվել է Իզմիրի քաղաքապետի ընտրություններում,որից հետո նշանակվել է Էրդողանի խորհրդական: 2015թ. ԱԶԿ-ի պատգամավորների թեկնածուների ցուցակից Դավութօղլու թեթև ձեռքով դուրս է մնում նրա անունը, որից հետո Էրդողանի միջամտությամբ, նշանակվում է կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարար:Նա ծնվել է 1955թ.-ին Էրզինջան նահանգի Ռեֆահիե քաղաքում (հյկ.Կերճանիս գյուղն է ) :



