Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:
Հանրապետության Նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն և առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին: Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաև իրենց մոտ առկա աշխատատեղերը և ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը:
Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության և այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել և բարձր գնահատել ներկայացված ապրանքների որակական հատկանիշները: Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկել է իրենց արտադրանքի իրացման և արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



Նյութի աղբյուր՝ http://www.president.am/hy/press-release/item/2016/05/19/President-Serzh-Sargsyan-visit-exhibition-Syrian-Arminians/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



