Ամեն տարի ինձ համար այս գեղեցիկ օրը մթագնում է մի հարց. ինչո՞ւ ենք այդքան պաշտում մեր Արցախյան պատերազմի հերոսներին՝ կենդանի ու անցավոր, բայց ասես անտեսում Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստանի մեր զորականներին, չէ՞ որ նրանք էլ իրենց ավանդն ունեն Հայոց բանակ ասվածի կայացման հարցում։ Չէր լինի Հայոց բանակ, եթե չլինեին Հայրենականի վետերանների փորձը ու կերտած փառքը և աֆղանական պատերազմի մեր վետերանների անմիջական մասնակցությունն ու փորձի հաղորդումը։ Դրանք բոլորն էլ մեկ շղթայի օղակներ են, որոնք չի կարելի անտեսել։
Ուստի ի խորոց սրտե ուզում եմ ասել, որ շատ հարգեցի Րաֆֆու որոշումը՝ այս օրը այցելել հենց Հաղթանակի զբոսայգի և ծաղիկներ դնել չգիտես ինչու չվառվող հավերժական կրակի վրա։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=148045795351452&set=a.131913136964718.28861.100004380973962&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել