Այսօր Շանթ TV-ում Արամ Աբրահամյանի հաղորդման ժամանակ ռեպորտաժում լսեցի, որ Մոդեստ Կոլերովն ասում էր, թե Հայաստանը Ռուսաստանից տիեզերական նկարներ է ուզում ապրիլյան պատերազմի հետ կապված։ Չգիտեմ՝ պաշտոնապես խնդրել ենք, թե մեզ հասկացնում էր, որ դիմենք։ Ու հիշեցի, որ պատգամավոր եղած ժամանակ ԱԺ-ում վավերացվեց Ռուսաստանի հետ/մասնակցությամբ մի միջազգայն պայմանագիր հենց տեզերքի ոլորտում համագործակցութան մասին և կառավարությունից զեկուցողը խունջիկ-մունջիկներով հասկացնում էր, որ դա ոչ միայն օրինակ օդերևութաբանութան ոլորտին է վերաբերում, այլ նաև ուրիշ բնագավառների, այդ թվում՝ ռազմական։ Սա,ի դեպ, կարևոր խնդիր է, և պետք է միջազգային պայմանագիրը կիրառել այն լավ ուսումնասիրելուց հետո։ Երանի ժամանակս հերիքեր գտնել ԱԺ այդ նիստի սղագրությունը (այն պաշտոնյային, ով նման հավաստիացումներ էր տալիս ու այժմ հենց իրեն առաջին հերթին հանձնարարել, որ նկարները բերի), և որ ավելի կարևոր է՝ պայմանագիրը, որի հիման վրա պաշտոնական պահանջ կներկայացվի։ Ախ միայն թե իմանամ ինչով են զբաղված ԱԳՆ-ում։ Դե ԱԺ-ի մասին չասեմ, անհույս է, այնտեղ լավագույն դեպքում տառաճանաչ են։ Հազար ու մի քայլ պետք է արվի, հազար ու մի միջազգային պայմանագիր կա ու կարող է օգտագործվել։ Ժամանակն անցնում է ու գործ չի արվում։ Լավագուն դեպքում հայտարարություններ ու հարցազրույցներ ենք տեսնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/454988508039987?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1463600590480105
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել