168.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մայիսի 17-ին տվյալներ է տարածել 2015 թվականի հունվարի 1-ից մինչ այժմ իր եկամուտների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ եւ պետքարտուղարի եկամուտների առյուծի բաժինը կազմել է ավելի քան 5 միլիոնանոց հոնորարը «Դժվարին որոշումներ» գիրք-բեսթսելերի համար, որում նկարագրվում է Բարաք Օբամայի դեմ նրա անհաջող պայքարը 2008 թվականի ընտրություններում եւ աշխատանքը պետքարտուղարի պաշտոնում 2009-2013 թվականներին: Գիրքը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել, բայց բեսթսելեր է դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/18/638073.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



