gianluigi-buffon-45Araratnews.am-ը գրում է.

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության չեպիոնի կոչման պայքարում իր ֆավորիտի մասին։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին չեմպիոնի կոչումը կվիճարկեն մադրիդյան երկու ակումբներ՝ Ռեալն» ու «Ատլետիկոն»։

-Եթե ֆուտբոլում արդարություն գոյություն ունի, ապա «Ատլետիկոն» կհաղթի։ Երկու տարի առաջ եզրափակչում նրանց բախտը չբերեց։

Ես հավատում եմ, որ սպորտում քեզ ռևանշի հասնելու հնարավորություն է տրվում։ Դիմակայությունը շատ ուժեղ է լինելու, քանի որ «Ռեալն» այդպիսի հանդիպումներում ավելի մեծ փորձ ունի։

Ֆավորի՞տը։ Ֆավորիտը «Ռեալն» է։ Բայց «Ատլետիկոն» շատ բարդ մրցակից է՝ շնորհիվ կազմակերպվածության և կայունության։

Ես չեմ զարմանա, եթե նրանք հաղթեն եզրափակչում։ Ինձ դուր չեկավ, թե ինչպես նրանք պարտվեցին նախորդ եզրափակչում, նրանց բախտն իրոք չբերեց,-ասել է Բուֆֆոնը։

- See more at: http://araratnews.am/yethe-futbolum-ardaruthyun-ka-uremn-atletikon-petkh-e-haghthi-chl-um/#sthash.klb0GBoM.cNVJE3Zk.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել