ՄԻԱԿ քարտուղար

Երբ որոշ արժանահավատ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով անվտանգության և պաշտպանության խնդիրը մեր հայրենակիցները չեն դնում առաջին տեղում, դա ամենևին չի նշանակում, որ նրանք քիչ են կարևորում կամ սակավ նշանակություն են տալիս այդ խնդրին: Պարզապես` մերոնք վստահ են, որ իրենց անվտանգությունը և պաշտպանությունը գտնվում են շատ հուսալի ձեռքերում և առանձնակի մտահոգվելու և «տագնապի շեփոր» հնչեցնելու անհրաժեշտություն, թերևս, գոյություն չունի:
Այսօր մեր աշխարհիկ տոնացույցի առավել նշանակալի ու նվիրական տոներից մեկն է` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ օրը: Այն նաև մեր հպարտության և արժանապատվության տոնն է: Ասվածը որևէ պարագայում չի կարող հնչել ամպագորգոռ և սին պաթոսով... Սա այն դեպքն է, երբ առավելագույն համապատասխանություն գոյություն ունի մեր հավաքական զգացողությունների և իրականության միջև: 
Իսկ առհասարակ, իմ խորին համոզմամբ Բանակի մասին պետք է ավելի քիչ խոսել, բայց նրան ավելի շատ` գիտակցաբար ծառայել: Ծառայել նախևառաջ` մեր նվիրվածությամբ, հայրենասիրությամբ ու առաքինությամբ....
Շնորհավոր տոնդ, ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել