Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պետք է հրաժարական տար Սիրիայի երկնքում ռուսական ռազմական ինքնաթիռը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ոչնչացնելուց հետո, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` հակադարձելով Լավրովի հասցեին թուրք նախարարի հայտարարությանը:
Չավուշօղլուն հայտարարել էր հրաժարական տալու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանը կարողանա ներկայացնել Անկարայի կողմից «Իսլամական պետությանը» աջակցելու վերաբերյալ գեթ մեկ ապացույց:
Զախարովան Facebook-ի իր էջում գրել է. «Դա պետք էր անել այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը: Իսկ ԻՊ-ի հետ կապերի համար ոչ թե հրաժարական են տալիս, այլ բանտ նստում»:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/chavushoghlun-petkh-e-hrazharakan-tar-rusakan-inkhnathireh-ochnchacneluc-heto-zaxarova/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել