Կցանկանայի անդրադառնալ BlogNews նախագահական ընտրությունների հարցմանը: Ես կարծում եմ ու համոզված եմ՝ այստեղի քվեարկությունը կարելի է համարել ամենաօբյեկտիվը: Շատերը կկարծեն՝ չի կարելի լուրջ վերաբերվել այպիսի հարցմանը, իսկ ինչո՞ւ լուրջ չվերաբերվենք`108000 մասնակից, որից շուրջ 6000 քվեարկող, որոնք ներկայացնում են տարբեր խավեր, տարբեր տարիքային խմբեր, իսկ այն քվեարկողները, ում տարիքը 18-ից ցածր է, համոզված եմ, որ մեծ մասը կքվեարկեն իրենց ծնողների կարծիքին համապատասխան: Իսկ ինչ վերաբերում ա ոչ մեկին չքվեարկող ձայներին, որոնք տեղ են գտել հարցման արդյունքում`շուրջ 45 տոկոսը, կավելացնեմ, որ այդ մարդկանց ձայների մեծ մասը օր օրի նկատվում է, փոխվում են հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս պարագայում ես չեմ կարող ասել՝ ժողովուրդը անխզելիորեն հավատում է պարոն Հովհաննիսյանին, պարզապես մեծամասնությունը ցանկանում է՝ Սերժ Ազատի Սարգսյանը չդառնա երկրի նախագահ, նա այստեղ հավաքել է ընդամենը 16 տոկոս ձայն: Ու այսօրվա իշխանությունը համոզված կլինի, որ ընտրությունները առանց կեղծելու, առանց խնդրի առաջին փուլում հաղթանակ կտոնի պարոն Սարգսյանը, ծիծաղելի է պարզապես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել