Tert.am–ը գրում է.

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 14 միջնակարգ դպրոցների տնօրենների հետ։

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Քաղ քապետի տեղակալն անդրադարձել է մայիսի 27-ին սպասվող այս տարվա վերջին զանգի ավանդական միջոցառումներին ու հորդորել է դրանք կազմակերպել հնարավորին զուսպ: Միաժամանակ հանձնարարվել է տեղերում առավել խիստ հսկողություն սահմանել դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:

Անդրադառնալով կրթական գործընթացի կազմակերպման հարցերին` Արամ Սուքիասյանը տնօրենների ուշադրությունը հրավիրել է դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և կարևորել այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը:

Քաղաքապետի տեղակալը խոսել է նաև դպրոցներին մատակարարվող սննդի որակի, չափանիշների մասին` հատկանշելով ոլորտը մշտական հսկողության տակ պահելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում զոհված զինվորների ուսանած դպրոցներում հուշանկյուններ ստեղծելու Երևանի քաղաքապետի հանձնարարությանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտին հասցվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել