Tert.am–ը գրում է.

ԱՄՆ ռազմական հետախույզ ինքնաթիռը ներխուժել է Վենեսուելայի օդային տարածք: Agence France Presse-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել հարավամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: 

«Վերջերս մեր ռազմաօդային ուժերը հայտնաբերել են էլեկտրոնային հետախուզության միջոցներով համալրված  ամերիկյան Boeing 707 E-3 ինքնաթիռի անօրինական ներխուժումը», - աղբյուրը մեջբերում է Մադուրոյի հայտարարությունը: Վերջինս, սակայն, չի մասնավորեցրել, թե երբ է տեղի ունեցել միջադեպը:  

Վենեսուելայի նախագահը ընդգծել է, որ տվյալ տեսակի ինքնաթիռը օգտագործվում է ռազմական գործողությունների ժամանակ զինված խմբավորումներին աջակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել