Բագրատունիներից հետո մենք գրեթե 900 տարի պետականություն չենք ունեցել: Հետագայում, 1918թ. եղել է 1-ին հանրապետությունը և 1991թ. 2-րդ հանրապետությունը: Մեր պետությունը դեռ իր կայացման ճանապարհին է: Ճանապարհը բարդ է` վայրիվերումներով լի: Դե բնական է 900 տարի պետականություն չունենալուց հետո սկզբնական էտապում այդպես էլ պետք է լինի, քանի որ պետականաշինության առումով դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Այս ամենը այնպես հետաքրքիր է, քանի որ մեզ բախտ է վիճակվել ապրել այսպիսի կարևորագույն պատմական փուլում, երբ 900 տարի պետականություն չունենալուց հետո ստեղծել ենք պետություն, որը դեռ իր առաջին քայլերն է փորձում անել: Եվ հենց մեզանից` ՀՀ քաղաքացիներից է կախված այդ քայլերը կլինեն ճիշտ, թե սխալ: Ամեն ինչ մեզանից է կախված, եթե պետականաշինության առումով դասեր քաղենք մեր անցյալի և ներկայի սխալներից, կկարողանանք վերջապես մեր մեջքը ուղղել և կառուցել պետություն: Եթե չկարողանանք դասեր քաղել, ապա կշարունակենք գտնվել միշտ պետականություն կորցնելու շրջանակի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել