ՄԻ ԱՌԱՋԱՐԿ
երկրի քաղաքական ղեկավարությանը

Մինչև առաջարկը՝ մի դիտարկում: Ամոթ չէ սովորել ուրիշներից:

Հիշո՞ւմ եք իսրայելցի կապրալի պատմությունը: Նա գերի էր ընկել արաբներին: Իսրայելը պահանջեց իր կապրալին՝ ինչ-ինչ պայմաններ առաջարկելով: Արաբները մերժեցին: Իսրայելը պատասխանեց պատերազմով՝ խոշորամասշտաբ պատժիչ գործողությամբ: Նորից բանակցեցին: Կապրալը վերադարձավ տուն, նրան փոխանակեցին մի քանի հարյուր պաղեստինցի դատապարտված զինյալների հետ:

Մի կողմ դնենք այս պատմության այլևայլ դիտանկյունները: Միայն մեկ դիտանկյուն, որի մեջ դաս կա մեզ համար: Այն է՝ ՄԵԿ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ Է ԿԱՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ ԴԱՌՆԱԼ: Կարելի ԱՅԴՊԻՍԻՆ դարձնել: Եվ լեգիտիմացնել, իրավազոր դարձնել հայկական կողմի ԲՈԼՈՐ քայլերը:

Իմ՝ ՀՀ քաղաքացուս առաջարկը.
Հայկական կողմը՝ լավագույնս նախապատրաստելով միջազգային հանրությանը, եռանախագահներին և տեղեկացնելով հակառակորդին՝ հայտարարում է.
«Առաջին.
Հայկական զինված ուժերը այսինչ ամսվա այսինչ օրն ու ժամին միակողմանիորեն դադարեցնում են հակառակորդի դիրքերի գնդակոծումը և նշանառուների գործողությունները՝ բացառելով զոհերը հակառակորդի կողմից:
Երկրորդ.
Եթե հակառակորդը չի ընդունում այս նախաձեռնությունը և շարունակում է ոտնձգությունները, ապա առաջին իսկ զոհի դեպքում ՀՀ-ը ճանաչում է ԼՂՀ-ը: Հայկական զինված ուժերը, միջազգայնորեն լեգիտիմ պայմաններում, իրականացնում են քայլերի ամբողջ համալիրը՝ ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրը արմատապես լուծելու համար»:

Եթե մենք այսպես պատասխանենք ՄԵԿ ԶՈՀԻ համար, ապա պատմականորեն կպահպանենք հազարավոր կյանքեր:

Տարածել: Հասցնել հայկական կողմից գլխավոր բանակցողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել