Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան պետություններն ավելի շատ անհանգստանում են սեռական փոքրամասնությունների իրավունքներով, քան փախստականների ճակատագրով, հայտնում է Ինտերֆաքսը:
Էրդողանի խոսքով` արևմտյան երկրներն ապրում են իրենց գաղութատիրական և ստրկատիրական անցյալով:
«Ամոթ նրանց, ովքեր արևմտյան երկրներում իրենց կարեկցանքը վատնում են այսպես կոչված ազատությունների, իրավունքների և օրենքների վրա` քննարկելով նույնասեռական ամուսնությունները, բայց չեն մտածում սիրիացի կանանց ու երեխաների մասին, ովքեր օգնության կարիք ունեն: Եվ ամոթ նրանց, ովքեր վատնում են այդ կարեկցանքը կետերի, փոկերի և կրիաների, այլ ոչ թե 23 մլն սիրիացիների վրա: Ամոթ նրանց, ովքեր իրենց ավտանգությունն ու հարմարավետությունը բարձր են դասում այլ մարդկանց փրկությունից»,- ասել է Էրդողանը:
Էրդողանի այս հայտարարությունների պատճառն այն է, որ Եվրամիությունը հրաժարվում է փախստականների հոսքը դադարեցնելու դիմաց ազատ վիզային ռեժիմ տրամադրել Թուրքիային, եթե վերջինս մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ չկատարի:



