Panorama.am-ը գրում է.

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ մի քանի առաջարկներով: Ըստ նրա, նախ պետք է հանել Հայաստանի տարբեր հատվածներում գտնվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  գովազդային ցուցապաստառները:
Պատգամավորն ընդգծեց, որ դրանց մի մասը չէր էլ կարելի փակցնել: Արամ Մանուկյանի խոսքով, այսօր արդեն նոր  ամիս է, նոր վիճակ, հարկավոր է շատ արագ հաղթանակների մասին գովազդներ լինեն:

«Ունենք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը, Շուշիի հաղթանակը, առաջիկայում՝ Սարդապարատի հաղթանակի օրն է լինելու: Ամբողջ հանրապետությունը պետք է լցվի հաղթանակի ոգով, մեր ժողովրդին այդ ոգին է պետք: Կարծում եմ՝ շատ արագ իշխանությունները կկարգավորեն այդ հարցը»,- նշեց քաղաքական գործիչը:

Արամ Մանուկյանի երկրորդ առաջարկը վերաբերում է բոլոր տեսակի բարեգործություններին, որոնք այսօր իրականացվում են ԼՂՀ-ի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել