Panorama.am-ը գրում է.
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ստանձնած ռազմական գործողությունների հետևանքով բանակցային գործընթացը հայտնվեց կոմայի մեջ: Վիեննայի հանդիպումը գործընթացը կոմայից դուրս բերելու, այն վերակենդանացնելու մի փորձ էր,-Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ավստրիայի մայրաքաղաքում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը, նման գնահատական տվեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Պետք է ասել, որ սկզբից այդ հանդիպումը բավական հաջող ընթացավ: Այն հայտարարությունները, որոնք հնչեցին, խոստումնալից են»,-ասաց նա:
Բաբայանն առավել կարևորեց վերահաստատումները, որ հակամարտությունը կարգավորման ուժային տարբերակ պարզապես չունի:
«Հաջորդ կարևոր կետն այն էր, որ Մինսկի խմբի հայտարարության մեջ նշվում է՝ պետք է անվերապահորեն հետևել 1994 և 1995 թվականների պայմանգրերին: Սա առանցքային նշանակություն ունի: Դա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը դեմ է քաղաքական հավասարակշռության փոփոխության ուժային ցանկացած տարբերակի»,-ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը, հիշեցնելով, որ այդ պայմանագրերին որպես լիիրավ կողմ մասնակցել է Արցախը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



