Տևական ժամանակ է, ինչ մեր պետությունը որդեգրել է «բաց երկինք» քաղաքականությունը: Նպատակը՝ մի շարք շուկաներից ավիափոխադրողների ներգրավումն է տեղական շուկա, մրցունակության ավելացումը, ինչը բնականաբար ազդում է ավիատոմսերի արժեքի վրա, ինչպես նաև տուրիզմի զարգացումը:
Այս քաղաքականության հերթական ձեռքբերումներից մեկը
Qatar Airways-ի մուտքն է հայկական շուկա: Սպասվում է,որ այդ ավիաընկերությունը շաբաթվա ընթացքում 4 թռիչք կիրականացնի Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ։
Qatar-ը Հայաստանին կկապի աշխարհի 154 քաղաքների հետ։ Դեպի Երևան չվերթն իրականացվելու է A320 օդանավով՝ տրամադրելով 12 նստատեղ՝ բիզնես և 132 նստատեղ՝ էկոնոմ կարգ։
Առավելություններից մեկը այն է, որ օդանավը հնարավորություն կընձեռի նաև մինչև 48 տոննա բեռնափոխադրում իրականացնել Երևանից Դոհա, իսկ չվերթը կտևի ընդամենը երեք ժամ:
Շատ կարևոր է նաև գնային առաջարկը: Այս պարագայում այն բազմազան է: Բնակչությանը մեկ թռիչքի համար կառաջարկվի
տոմսերի գների 30 տարբերակ: