Երկրում սկսվել է կրկնակի արտագաղթ․ սահմաններից դեպի Երևան, և արտագաղթը երկրից, որն ավելի լայն թափ է առել։ Դա անհնար է կանգնեցնել։ Եթե մարդիկ չուզելով, քանզի ոչ ոք չի ցանկանում պատերազմ, բայց հոգու խորքում գաղտնի հույսեր էին փայփայում, որ ՀՀ զինված ուժերը վերջապես կանեն այն, ինչ պարտավոր էին անել դեռևս քսաներկու տարի առաջ, այսինքն՝ վերջանականապես լռեցնելով հարևանի գործող բոլոր կրակակետերը՝ հաստատել լիարժեք խաղաղություն, ապա Վիենայի հանդիպումից հետո բոլոր աչք ունեցողների համար պարզ դարձավ, որ ևս քսաներկու տարիներ շարունակվելու է այս մղձավանջը մինչև հաջորդ քսաներկու տարին, ընդ որում նույն լարվածությամբ, նույն ամենօրյա կրակոցներով ոչ միայն սահմաններում, այլև նույն ներքին կյանքով՝ պետական թալանով, օլիգարխիկ անպատժելի համակարգով, նոր վարկերով՝ երկրի համար կործանարար պայմաններով և նույն փոխվող ակղերով՝ կեղծվող ընտրություններով, նույն կեղծ ու տգետ խորհրդարանով ու տգետ նախագահով․․․ Եթե մեկ տարվա ընթացքում երկիրը լքում են մինչև հարյուր հազար մարդ, ապա քսան տարի հետո երկրում կմնա մեկ միլիոնից էլ քիչ մարդ․․․ Թվում էր, թե այսքանից հետո ինչ-որ բան կփոխվի․․․ Ոչ։ Ամեն ինչ նույնն է, ինչպես հին ռեստորանում․ հաճախորդներ չկան․․․ Միայն ՖԲ-ում են դեռ շարունակում հայհոյել, պահանջել, սպառնալ իշխանույթուններին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: