««ՉԻ» տեղեկություններով, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի ցուցումով աշխատանքից ազատվել են մի քանի ՋՕԸ-երի պետեր։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի հանձնարարությամբ ստուգվել է ՋՕԸ-երի ֆինանսական գործունեությունը և այն ընկերություններում, որտեղ խախտումներ են հայտնաբերվել, ղեկավարները հեեացվել են աշխատանքից։ Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Ջրպետկոմի մամուլի պատասխանատու Նունե Դավթյանից։ Վերջինս նշեց. «Գիտեք, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ աշխատանքից ազատումներ են եղել բայց ՋՕԸ-երը ինքնակառավարման մարմիններ են և դա իրենց ներքին խնդիրն Է, այսինքն կան վարչական խորհուրդներ և այդ ֆունկցիան դրված է վարչական խորհուրդների վրա։ Կոնկրետ Կոմիտեն այդ ազատումների հետ, եթե դրանք եղել են, առնչության չունի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։