Շատ տարօրինակ, եթե չասենք չարագույժ է հնչում Լավրովի հայտարարությունը այն մասին, որ հունիսից պետք է սկսվեն բուն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնությունների ձեռբերմանն ուղղված բանակցությունները: Ի դեպ «փոխզիջումների ձևակերպմանը» ուղղված այդ բանակցությունները, ինչպես Լարովն է բնորոշում, ակնհատորեն ընթանալու են կազանյան փաստաթղթի մոդեռնիացված տարբերակի շուրջ: Իսկ չարագույժն այն է, որ սկզբունքների համաձայնեցման բանակցություններն սկսելու համար ժամկետ է սահմանվում՝ հունիսից, իսկ ահա հայկական կողմի երեք նախապայմանների կատարման համար՝ ոչ: Եվ քանի որ հունիսը մեկնարկում է ընդամենը երկու շաբաթից, որի ընթացքում ակնհայտորեն ԵԱՀԿ-ն չի հասցնելու հրադադարի ռեժիմի ամրագրման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման և ԵԱՀԿ դիտորդական շրջանակի ընդլայնման աշխատանքները կատարել այդ ընթացքում, ստացվում է, որ նախապայմաններից առնվազն երկուսի (մյուսի՝ հասցեական գնահատականներ հնչեցնելու մասին խոսքը կարծես թե այլևս չի գնում) կատարումը «ընթանալու» է կամ ավելի ճիշտ՝ «ջրվելու է» կարգավորման բանակցությունների ընթացքին զուգահեռ: Իսկ դա արդեն նախապայման չէ: Սրանից լավ հոտ չի գալիս, չնայած առաջին հայացքից թվում է, թե Վիեննայի բանակցությունները ավելի շատ բխել են հայկական կողմի շահերից: Հայաստանն իսկապես դիվանագիտական թակարդում հայտնվելու նախաշեմին է...Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/791060971025461?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1463436638830009
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



