Կարծես թե վատ չեն արդյունքները Վիենայի հանդիպումից։ Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պայմանավորվել են ապահովել 94թ. հրադադարի պայմանագրի գործողությունը, ինչը Ադրբեջանը փորձում էր ուժը կորցրած ճանաչել։ Նաև հայտարարեց, որ պայմանավորվել են ներդնել միջադեպերի հետաքննության ու մոնիթորինգի մեխանիզմ, որին նույնպես դեմ էր Ադրբեջանը։ Օրեր առաջ պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե դրան կհամաձայնի, եթե հայկական ուժերը դուրս բերվեն։ Փաստացի այս մի հարցում էլ Ալիևը չափալախ կերավ։ Լավրովը նաև հայտարարեց, որ հերթական հանդիպումը կլինի առաջիկա ամիսներին, ինչը նշանակում է, որ բանակցություններ որպես այդպիսին շուտ չի սկսվի։ Լավրովը շրջանցեց Սարգսյան-Ալիև հանդիպման թեժության հարցը, ինչը նշանակում է, որ այն իրոք թեժ է եղել։ Երևանը պետք է հետևողական լինի ոչ միայն այս խնդիրների արագ լուծմանը, այլև Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելուն։ Դեռևս այս ամենից անդին ընկած մանրամասները տեսանելի չեն։
Նման հանդիպումներից իր դժգոհությունը Ալիևը միշտ արտահայտել է ռազմական սադանքով։ Պետք է զգոն ու սթափ լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: