ԱՄՆ-ն մտահոգություններ ունի Լեռնային Ղարաբաղում «փխրուն իրավիճակի» հետ կապված:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով` ԱՄՆ մշտապես հետաքրքրված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ:
«Մենք չենք խոսում միջնորդության մասին: Բայց մեզ համար կարևոր է տեսնել, որ բռնության մակարդակը նվազում է և որ կողմերն աշխատում են լավագույն լուծմանը հասնելու համար»,- ասել է Քիրբին` հիշեցնելով, որ Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



