Արդեն մի քանի օր է մեդիա դաշտում քննարկվում է ծառայողական մեքենաների թվի կրճատման հարցը: Այս թեման կարելի է ասել երբեք չի էլ կորցրել իր ակտուալությունը: Հասարակության տարբեր շերտերում քննադատվում է ծառայողական մեքենաների քանակը, քանի որ դրանց ծախսերը իրականացվում է պետբյուջեի միջոցներով:
Ինչպես գիտենք գործադիր մարմնի ղեկավարը հայտարարել էր, որ բյուջեի կառավարման ավելի արդյունավետ իրագործման համար պետք է պակասեցվեն այնպիսի սախսերը, որոնց բացակայությունը չի ազդի վերջնական արդյունքի վրա: Մասնավորապես գործադիրի ղեկավարը անդրադարձել է ծառայողական մեքենաների կրճատմանը: Հանձնարարվել է կազմել ընթացակարգ և սեղմ ժամկետներում ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք ուշացած է որոշումը: Կարծում եմ արդարացի չէ այն միանշանակ համարել պետության կողմից ուշացած քայլ: Քառօրյա պատերազմը գրեթե բոլորին ստիպեց վերանայել շատ հարցերի նկատմամբ ընկալումներն ու փոխել մոտեցումը: Դրա արդյունքում շատ հարցեր սկեցին դիտարկվել այլ անկյուններից:
Ծառայողական մեքենաների թվի կրճատոման հետ ավելանալու են հավելյալ ծախսերը, որոնք պետությունն ուղղելու է բանակին ու առաջնային խնդիրների լուծմանը: Այս ամենի ֆոնին չենք կարող չփաստել, որ նկատելի է դրական տենդենց: Կարծում եմ, սա պետք է վարակիչ լինի նաև մյուս պետական գերատեսչությունների համար: