Հարավային սահման գնալու ճանապարհին երեկ Կարմիր շուկայում հանդիպեցինք այս երեխաներին։ Դիանան 11, Գոռը՝ 7, Արմինեն՝ 4 Գեւորգը՝ 2, Մասիսը՝ 1 տարեկան։ Երեխաների հայրը՝ Աշոտ Հարությունյանը դիրքում է, մայրը՝ Նարինեն կաթի մթերման կետում է աշխատում։ Դիանան ասում է երեխաներին տանում է հուշարձանի մոտ խաղալու։ Գոռին հարցնում եմ ձեր գյուղում ինչ լավ տեղ կա, որ արժե գնալ։ Ասում է՝ մի սառը տեղ կա։ Ասում եմ՝ ինչ կա էդ սառը տեղը։ «Դե սառը աղբյուր է»-, ասում է։ Ասում եմ, ինչ ես դառնալու, որ մեծանաս Գոռ։ Ասում է՝ դե ես պապուն նման ըմ, զինվոր ըմ տըռնալու»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/1347043675311628?notif_t=close_friend_activity¬if_id=1463402950169647
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել