Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան հանրահայտ դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է նախկին կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ որդու ավարտական արարողությանը մասնակցելու համար, հայտնում է ABC News-ը։

Պատրիկ Շվարցենեգերն ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ 22-ամյա որդուն աջակցելու համար արարողությանը ներկա են գտնվել թե՛ մայրը, թե՛ հայրը։ Արարողությունից հետո նրանք միասին լուսանկարվել են։
 
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, երկուսիդ էլ սիրում եմ»,- գրել է դերասանի որդին Instagram-ի իր էջում՝ մակագրելով լուսանկարներից մեկը։

Իր հերթին, 68-ամյա Շվարցենեգերը հայտնել է, որ հպարտանում է իր որդով, ով հիանալի տղամարդ է դարձել։
 
Շվարցենեգերն ու Շրայվերը 4 երեխա ունեն։ Զույգը բաժանվել է 2011 թվականին, երբ դերասանը խոստովանել է, որ արտամուսնական կապից երեխա ունի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել