Artsakhpress.am-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-ի երեկոյան Վիեննայում կայանալիք հանդիպմանը քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այսօր գլխավորը Սիրիան Է եւ Լեռնային Ղարաբաղը, բայց նաեւ՝ Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները»,-նշել Է Ռյաբկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել Է, որ մտադիր Է մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում անցկացնել Քերիի հետ:
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/44647/lavrovy-ev-qerin-qnnarkelu-en-siriayi-ukrainayi-ev-lernayin-xarabaxi-iradrutyuny.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



