Ուրեմն, ովքեր տեղյակ չեն, ասեմ` Մարսի մասին իրական տեղեկություններն արդեն քանի տարի էր գաղտնի էին պահվում, իսկ էն ինչ ձեզ ցույց էին տալիս Discovery-Miscovery-ներով ու պատմում Մարսի անպիտանելիության մասին, լրիֆ տուֆտություն էր, ինչը բնական է (իբր հանուն ինչի՞ ասեին որ): Իսկ գաղտնի էին պահվում, որովհետև Միացյալ Նահանգները շուտով ուղղակի կսեփականացնեն Մարսը, կդարձնեն իրենց գաղութը: Իսկ դա նշանակում է.
- անսահման ջրի պաշարների վերահսկողություն (գետնի տակ արդեն ջուրը հայտնաբերվել է` սառույցի տեսքով)
- մի շարք հազվադեպ ու ոսկուց էլ թանկ մետաղների լիիրավ սեփականատիրություն
- բնակության համար հարմար պայմաններ (արդեն խմբեր են հավաքվում Մարսի վրա նոր քաղաքակրթություն կառուցելու համար)
- տնտեսական աննախադեպ թռիչք, համաշխարհային իշխանություն, որի դեմ ուղակի խաղ չի լինի
- ու էլի լիքը հետաքրքիր բաներ

Հիմա ես իրոք ցավում եմ, որ Սովետական Միությունը փլուզվեց, քանի որ այս ամենի լիիրավ սեփականատերերից մեկը կարող էինք լինել նաև մենք, եթե ոչ միակ սեփականատերը (1960-ականներից ՍՍՀՄ-ը զբաղվում էր Մարսի ուսումնասիրություններով): 
Ու իրոք ինձ հմայում ա նման մասշտաբների նպատակները: Էս անգամ գլոբալ նպատակ չի, էս տիեզերական նպատակ ա: 

Իսկ մենք մեզ ձգել ենք, նենց, թաղի մասշտաբով ինչ-որ հարցերի մեջ: Մի երկու հատ «պիզդաթեմա» են տվել, կամ էլ իրանք են վերցրել, ու 20 տարի ա՝ ծամում են ու էնքան էշ են, որ վերջնական կարծիքի չեն կարողանում գալ: «Ժողովրդավարակա՞ն երկիր ենք, թե՞ ժողովրդավարական երկիր չենք», «Աղջիկը պե՞տք է կույս լինի, թե՞ ոչ», «Ինչո՞ւ են հայ տղաները նեղ շալվար հագնում», «Ո՞վ է «շպիլկում» Կիմ Քարդաշյանին», «Մենք հաջողություններ կունենա՞նք սպորտի, զբոսաշրջության ոլոլորտներում», «Հարգե՞նք Գարեգին Նժդեհին, թե՞ չհարգենք Գարեգին Նժդեհին» կամ «Մենք պլանավորում ենք եկող տարի նշել մատնաքաշի, խորավածի, ինչպես նաև բուխանկի, գրիլի, ստալիշնի սալաթի, այս ամենը խառնելու արդյունքում «որշելու» ու նման այլ տոներ...»:
Գումարած էս ամենին, մի թիքյա հողի խնդիր` Ղարաբաղ, որը 20 տարուց ավել է չեն կարողանում լուծել: Իսկ ձեր թայերն արդեն Մարսի հողերն են իրենցով անում, ջոգո՞ւմ եք, հարգելի սեմուշկի կլեպներ: Էդ ինչ-որ Ղարաբաղ չի է, էդ Երկրի ցամաքի 96%-ի չափով մակերես ունեցող մոլորակ ա (չէ, մի հատ փորձեք ձեր նեղ ֆանտազիայով մոլորակ պատկերացնել) ու այնքան հեռու, որ մոտ 1.5 տարի ա տևում այնտեղ հասնելը...

Մի խոսքով, քթներիցս ա գալու, որ ամերիկացիք են դեռ առաջատարը էդ հարցում, բայց մեկ ա հալալ ա! Կարում են՝ անում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել