168.am-ը գրում է.

Թբիլիսին հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, մայիսի 15-ին Գաբալայում (Ադրբեջան) հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

«Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության, հանգստության և երկարաժամկետ զարգացման օգտին»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ հանդես գալով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման արդյունքով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել