Հաճախակի է վերջերս խոսվում նախագահ Սահակաշվիլու մասին: Հիմնականում ուշադրությունս գրավել է ռուսական մամուլի չարախնդությունը՝ կապված Սահակաշվիլու ղեկավարման ժամկետի և ապագա հեռանալու հետ: Զզվանքս գալիս է ռուսներին նայելիս, երբ, մոռանալով իրենց ԿԳԲ-շնիկ գյադա չընտրված նախագահին, ծաղրում են Սահկաշվիլուն: Գուցե Ռուսաստանի պես բազմազգ ու մեծ երկրին պետք է նման մեկը, որ այդ երկիրը չմասնատվի, բայց դա առիթ չէ հարևան երկրի նախագահին ամեն պատեհ-անպատեհ առիթով ստորացնելու: Եվ այդ ռուսական ստոր պրոպագանդան ներմուծվում Է նաև մեր երկիր: Հա նենց չի, որ Սակաշվիլու օրոք Վրաստանում ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ, բայց միանշանակ է, որ նա ընտրված է իր ժողովրդի կողմից: Միանշանակ է, որ ստեղծված է մեխանիզմ, որով վրացին կարողանում է ընտրությունով իր երկրում հարց լուծել: Միանշանակ է, որ Վրաստանի բնակչության թիվն աճում է: Եվ ինձ համար միանշանակ է, որ մի օր Թիֆլիսի կենտրոնում Սահակաշվիլուն արձան են կանգնեցնելու, որպես մեծ նախագահ: Ուրախացնում է մի բան, որ նրա մեջ կարծես թե հոսում է նաև հայկական արյուն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=280257482101315&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել