Եթե խոսենք փաստերով, ապա անցյալ տարվա տնտեսական ցուցանիշները հավաստեցին այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտը ՀՀ տնտեսական կյանքում ունի շատ մեծ դեր: Անցյալ տարվա միջազգային ու համաշխարհային տնտեսական խառնաշփոթի ու անկայուն իրավիճակի ներքո նշված ոլորտը տնտեսության կայունությունն ապահովելու գործում թողեց իր հետքը:
Չնայած նրան, որ այս տարի գարնանը մի քանի գիշեր շարունակ ջերմաստիճանը ցածր էր, ինչն էլ իր հետքը թողեց մի շարք համայնքների, արդեն իսկ ծաղկած ծառատեսակների վրա, այնուհանդերձ գյուղատնտեսական առատ տարի ունենալու հույսը գնալով ամրապնդում է իր դիրքերը:
Գրեթե ողջ հանրապետությունում խոնավ ու տաք եղանակ է, ինչը կարող է ունենալ և դրական և բացասական հետևանքներ:
Հիշյալ պայմանները հիմնականում նպաստում է մշակաբույսերի արագ զարգացմանը և մնում է, որ գյուղացին բնական պարարտանյութերով հարստացնի ու սնունդ տա հողին, որպեսզի կարողանա պահպանել ծառերի վրա առկա բերքը:
Այսպիսի եղանակի բացասական կողմերից էլ մասնավորապես կարելի է նշել մեղվաբուծության վրա ներգործությունը: Մեղուները անձրևային եղանակներին դուրս չեն գալիս կամ էլ դուրս գալուց հեռու չեն թռչում(ամեն անգամ բերքի գնալուց կարող է թռչել մինչև 6-7կմ), և պարսի սնունդը ապահովելու համար սկսում են օգտագործել կուտակած պաշարը: Պաշարի սակավությունն էլ բերում է նրան, որ մեղուները սկսում են բաժանվել տարբեր ընտանքիների և լքում են փեթակը՝ ավելի բարենպաստ գոտի գտնելու և հիմնվելու համար: Վերջինս կոչվում է ձաքատենդ:
Հուսանք, որ եղանակային պայմանները էլ ավելի կբարելավվեն և դրականորեն կազդեն գյուղատնտեսական ոլորտի վրա, իսկ բնությունն էլ մեզ չի մատուցի տհաճ անակնկալներ կարկտահարության տեսքով, որը ունի միայն բացասական, որոշ դեպքերում անգամ անդառնալի, հետևանքներ: