Մի բան էլ գրեմ էս թեմայով ու վերջ։ Ես ԵԿՄ անդամ չեմ, ազատամարտիկ չեմ ու Մանվել Գրիգորյանին կյանքումս առաջին անգամ մոտիկից տեսել եմ 8 օր առաջ։ Ես չգիտեմ հայհոյե՞լ է գեներալը, թե՞ ոչ (պրոֆեսիոնալ մուտիլովշիկնեին հավատալու չկա) ու այնպես չէ, որ ասենք Սամվել Բաբայանն ու Օգանովսկին ոսկեղենիկ հայերենով են շփվում, բայց մինչև Մանվել Գրիգորյանի հետ հանդիպումը ես ինքս եմ Հադրութում մարդկանց հարցուփորձ արել ու շատ հաճախ լսել, որ էս վերևի սարը Կոմանդոսը գրավեց, էն մի սարի վրա Մանվելը ճամբար էր ստեղծել, Ֆիզուլի Մանվել Գրիգորյանն ու Արթուր Աղաբեկյանը մտան, և ոչ մեկից չլսեցի, որ ասեր թե Վահան Բադասյանն էս ինչ բաննա արել։ Ի վերջո, հադրութցիներն ասում էին` 《մանվելենք ստեղ են, մենք հանգիստ ենք》։ Բայց ոչ մեկից չլսեցի, որ ասեր` բադասյանենք ստեղ են, մենք հանգիստ ենք ։) ։) ։)
Անկեղծ, շատ վատա էս ամենը։ Իսկ ամեն մի պռախադիմեցի զառանցանքը տարածող լրատվամիջոցներն ավելի լավ կանեն կամերաներով մտնեն Հադրութ ու մարդկանց խոսացնեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել