Պատերզմական իրավիճակից հետո Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ գտած հարցերը բնական են։ Նույնպիսի պատկեր է եղել նաև նախորդ դարի Արցախյան գոյամարտի ընթացքում։ Ծագած հարցերն էլ ձևի ու բովանդակության առումով համարյա չեն տարբերվում։ Այն ժամանակ հարցադրումները հիմնականում անձնավորված էին (Լևոնը Շուշիից խաբար չի,Լևոնը չթողեց Բաքու հասնենք և այլն) հիմա էլ կարծես նույն հարցերն են ծագել,սակայն թե քաղաքական թե հասարակական շրջանում այս հարցադրումները կոնկրետ հասցեատեր չունեն։ Ժամանակին,իշխող էլիտայի խոհեմութաան ու գեներալիտետի աջակցության շնորհիվ թե ժողովրդին թե զինվորականությանը հաջողվեց տալ շատ հարցերի պատասխաններ՝ունենալով պարտադրված պատերազմում հաղթած լինելու հաղթաթուղթը։
Իրավիճակը այժմ փոքր ինչ այլ է։ Նորից պարտադրված կռիվ,սակայն այս անգամ հայկական կողմը չի հաղթել։ Չի էլ պարտվել։ Կամ որ այս օրերին լայնորեն քննարկվում է,հայկական կողմին չեն թողել առաջ գնալ կամ գոնե վերադառնալ ելման դիրք։ Իսկ որ դրա հնարավորությունը եղել է,կարող եք.գնալ դիրքեր ու անձամբ հարցնել զինվորներից ու միջին օղակի հրամանատարներից,որոնք կռվի անմիջական մասնակից են եղել։ Եվ ուրեմն,որոշումը քաղաքական է եղել,իսկ պատերազմը քաղաքականության ածանցյալ է։ Նվաստս ու բոլոր էն մարդիկ,ովքեր կարող են տարանջատել զինվորական ու քաղաքական որոշումները,զինադադարի կնքման մեջ տրամաբանություն կարող են գտնել։ Սակայն հասարակ զինվորին ով սոված ծարավ օրերով կռիվ է տվել հակառակորդի դեմ,ընկեր,բարեկամ է կորցրել սա դժվար է բացատրել։ Որովհետև այս դեպքում չկա հաղթանակ եվ ուրեմն անհրաժեշտ կոմպեսացիա թափված արյունի։ Անցել է մոտ մեկ ամիս,Սերժ Սարգսյանը դեռևս լռում է։ Անձամբ ես անկախ իր թերացումներից ու սխալներից,չեմ կասկածել վերջինիս պրագմատիզմի,սառնասրտության վրա։ Կարծում եմ և ուզում եմ հավատալ,որ Սարգսյանը հասկանում է իրավիճակի լրջությունն ու վերահսկում է այն։ Բայց մի բան հստակ է․ գնալով հարցերի կծիկը մեծանում է,իսկ այդ կծիկի ինիցիատորներն ու հեղինակները հաստատ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ չեն