Ուրիշը կապկելը, զայն կուրօրէն ընդօրինակելը՝ ստրկամտութիւն է եւ արժանապատւութեան պակաս....նաեւ թերարժէքութեան զգացում....ՀՀ անկախացման առաջին իսկ օրերէն, հայ հասարակական-քաղաքական միտքը շարունակաբար կը հոլովէ ԵՒՐՈԻՆԹԵԿՐՄԱՆ անհրաժեշտութեան մասին...այսինքն եւրոպական արժէքային համակարգին մէջ համարկուելու կարեւորութեան մասին...Երբեք խօսք չկայ սեփական հայ ազգային մշակոյթն ու արժէքները վերակենսաւորելու, վերաշխուժացնելու մասին....ինչ որ իրա՛ւ անկախութեան իմաստը պիտի թելադրէր...Գուցէ սա հիմնական պատճառներէն մէկն է, որ մեր անկախութիւնը երբեք չդարձաւ հիմնաւոր, լիարժէք անկախութիւն, կամ ազատութիւն...այլ ուրիշը խնկարկելու, ուրիշէն ողորմութիւն հայցելու տեսակ մը ստրկական վիճակ...տեսակ մը մեծապատիւ մուրացկանութիւն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/405685946189190
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել