«Եվրատեսիլ-2016»-ի ժյուրիի Դանիայից անդամ Հիլդա Հեյքը հայտարարել է, որ սխալմամբ 12 միավոր տվել է Ուկրաինային՝ Ավստրալիայի փոխարեն: Այս մասին հայտնում է դանիական BT.dk պարբերականը:

Ժյուրիի գնահատականը 1-26 միավոր է, 1 միավոր տրվում է լավագույն երգին, 26՝ վատագույն: Հեյքի խոսքով՝ ինքը շփոթել է գնահատման համակարգը և Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալային 12 միավոր է տվել, որը ցանկացել է տալ Ավստրալիան ներկայացնող Դեմի Իմին: Հեյքը չի պատրաստվել Ուկրաինային ոչ մի միավոր տալ: «Սա իմ ամենամեծ սխալն է, և ես այն ազնվորեն խոստովանում եմ»,- ասել է նա:

Ժյուրիի դանիացի անդամի սխալը մրցույթում «1944» երգով հաղթած Ուկրաինայի և երկրորդ տեղը զբաղեցրած Ավստրալիայի միջև տարբերությունը կրճատում է, բայց չի ազդում վերջնական արդյունքի վրա: Եվրոպական հեռարձակողների միությունը տեղեկացվել է կատարվածի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել