Tert.am–ը գրում է.
Ռուսաստանի՝ «Մեծ ութնյակ» վերադարձի պայման է Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, tagesspiegel.de-ի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Չկան համոզիչ պատմական օրինակներ, որ մեկուսացումը և մերժումը կհանգեցնի աշխարհում խաղաղության:
Հիմնական արդյունաբերական երկրները պետք է շահագրգռված լինեն «Մեծ ութնյակ Ռուսաստանի վերադարձով, եթե Ռուսաստանը կատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,-պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



